Հայաստանի միջազգային պահուստները 2013 թ. հուլիսին կազմել են մոտ 1.75 մլրդ դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակման մեջ («Միջազգային պահուստների եւ արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակ»): Նախորդ ամսվա նկատմամբ միջազգային պահուստներն աճել են մոտ 150 մլն դոլարով: Աճը հավանաբար պայմանավորված է արտարժույթի շուկայում դոլարի գնումներով:
Արժեթղթերի ծավալը միջազգային պահուստներում կազմել է 1.22 մլրդ դոլար` նախորդ ամսվա համեմատ ավելանալով մոտ 52 մլն դոլարով: Կանխիկ արտարժույթի ծավալը 452 մլն դոլար է` նախորդ ամսվա նկատմամբ աճելով 50 մլն դոլարով:
Հուլիսին նախորդ ամսվա համեմատ միջազգային պահուստներում ավելի քան կրկնապատկվել է Արժույթի միջազգային հիմնադրամում Հատուկ փոխառության իրավունքները` կազմելով 74.4մլն դոլար՝ նախորդ ամսվա 34 մլն դոլարի համեմատ:





























