Օգոստոսին 12ամսյա գնաճը կազմել է 9.3%, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Ընդ որում՝ պարենային ապրանքնեի գնաճը կազմել է 10%, ոգելից խմիչքներինն ու ծխախոտինը՝ 5,9%, ոչ պարենային ապրանքներինը՝ 4,3%, ծառայություններինը՝ 11,2%:

Հուլիսի համեմատ գներն աճել են 0,3%, ընդ որում՝ պարենային ապրանքների գները ամսական կտրվածքով նվազել են 1%-ով՝ պայմանավորված գյուղմթերքների, շաքարավազի, ձեթի, ալյուրի գնանկումով: Այսպես՝ լոլիկի գինը նվազել է 33%-ով, կարտոֆիլինը՝ 10.7%-ով, վարունգինը՝ 14.6%-ով եւ այլն: