Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում իշխանության մոտ են մարդիկ, որոնք պատրաստ չեն ղարաբաղյան հակամարտության հարցում փոխզիջումների գնալ: Այս մասին օգոստոսի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, որ առաջիկայում առաջխաղացումներն անհնար են:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահի թեկնածուներից ղարաբաղյան հակամարտության հարցում շատ թե քիչ այլընտրանքային է Ռուստամ Իբրահիմբեկովի դիրքորոշումը: Սակայն նրա փոխարեն ընդդիմությունից գրանցել են Ջամիլ Հասանլիին, որի դիրքորոշումը գրեթե չի տարբերվում իշխող նախագահի դիրքորոշումից: «Ընդ որում, եթե Հասանլին կողմ է, որպեսզի Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ներառվի խաղաղ մեթոդներով, ապա Իլհամ Ալիևը պատրաստ է այդ հարցում բոլոր միջոցները կիրառել»,-ընդգծել է սոցիոլոգը: Նրա համոզմամբ՝ խնդրի չլուծված լինելու կարգավիճակը երկու կողմերի համար լավագույն լուծումն է:
Նշենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 9-ին:





























