Հոնկոնգի երկնքում երկու օդանավերի՝ տուրբուլենտային գոտում հայտնվելու արդյունքում ավելի քան 25 ուղեւորներ տարբեր աստիճանի եւ ծանրության վնասվածքներ են ստացել:
Օդանավերը Թայլանդից Հոնկոնգ էին ուղեւորվել: Առաջին միջադեպը տեղի է ունեցել Thai Airways A380 օդանավի հետ: Գլխավոր օդաչուի խոսքով՝ տուբուլենտային գոտի մտնելուց առաջ ուղեւորներին նախազգուշացել էին գոտիներն ամրացնելու անհրաժեշտության մասին, սակայն բոլոր չէ, որ դա արել էին:
Արդյունքում վնասվածքներ են ստացել օդանավի 20 ուղեւորներ: Հոնկոնգի օդանավակայանում վայրէջք կատարած ուղեւորներին օգնության են շտապել բժիշկները:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», մի քանի ժամ անց Hong Kong Airlines ընկերության HX762 չվերթն իրականացնող օդանավը եւս հայտնվել է նույն իրավիճակում. տուժել է 6 մարդ:





























