Հացամթերքի ապրանքախմբում 2013 թ. օգոստոսին 2012 թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 8.1%, իսկ 2013 թ. հուլիսի համեմատ` 0.3% գնաճ: Վերջինս հիմնականում բարձր տեսակի հացի՝ 0.3%, , լավաշի` 3.7%, ձավարի` 1.8%, թխվացքաբլիթի` 0.3%, բրնձի` 1.7%, մանկական շիլայի`2.3% գնաճի արդյունք է:

Հանրապետության դիտարկված 6 քաղաքներում 2013 թ. օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է հացամթերքի `0.1-3.6% գնաճ, իսկ մյուս 5-ում՝ 0.1-1.5% գնանկում:

Մայրաքաղաքում հացամթերքի գներն աճել են 0.4%-ով: