Կոմիտաս 5 հասցեում այսօր` օգոստոսի 30-ին,փորձել են վերսկսել շինարարությունը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն ասաց, որ բնակիչները գնացել են, բացատրական աշխատանք կատարել եւ բանվորները հեռացել են: «Փաստորեն այս շաբաթ անցավ խաղաղ, առանց շինարարության»,- ասաց Տիգրան Խզմալյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կոմիտաս 5 հասցեում պատրաստվում են կառուցել 7 հարկանի նորակառույց շենք, որը, բնակիչների կարծիքով, լրիվ փակում է այդ բակի շենքերի արեւը, մուտքը, լույսը: Այստեղ շինարարությունը սկսել են մի քանի տարի առաջ, բայց բնակիչների բողոքի արդյունքում դադարեցրել էին այն, իսկ վերջին շաբաթների ընթացքում նորից վերսկսել: Շինարարությունն ուղեկցվել է բնակիչների, ակտիվիստների բողոքի ակցիաներով, նրանց եւ ոստիկանների միջեւ բախումներով, բազմա2իվ ակտիվիստների ձերբակալություններով, մարմնական վնասվածքնր հասցնելով: Այս պահի դրությամբ շինարարությունը դադարեցված է: