Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքի Ռեզեդա թաղամասում անհետ կորել է Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող 58-ամյա մի հայ: Լոս Անջելեսի ոստիկանության բաժինը հայտնել է, որ Գրիգոր Աչեկյանին վերջին անգամ տեսել էին հինգշաբթի առավոտյան՝ ժ. 10:45-ին, հաղորդում է CBS-ը:
Գրիգոր Աչեկյանի ընտանիքը եւ Լոս Անջելեսի ոստիկանության բաժինը դիմել են հանրությանը՝ խնդրելով ուշադիր լինել եւ կորած տղամարդուն հայտնաբերելու դեպքում անմիջապես հայտնել այդ մասին: Տղամարդուն վերջին անգամ տեսել էին Արմինթ փողոցում՝ բնակելի շենքի դիմաց: Տղամարդը ոտքով է հեռացել շենքի մոտից, եւ նրան այլեւս ոչ ոք չի տեսել:
Աչեկյանն ունի շագանակագույն մազեր եւ դարչնագույն աչքեր: Նրա հասակը 167 սմ է, քաշը՝ 68 կգ: Վերջին անգամ հագին եղել է վերնաշապիկ՝ կապույտ եւ խակի գույնի հորիզոնական գծերով, ինչպես նաեւ խակի գույնի կիսաանդրավարտիք եւ սեւ բոկոտիկներ:




























