Հայաստանի կառավարության ընդունելությունների տանը սեպտեմբերի 2-3-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի կունենա Եվրոպայի Խորհրդի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013թ. Հանդիպումը՝ «Կրոնի ազատությունն արդի աշխարհում՝ մարտահրավերներ եւ երաշխիքներ» ընդհանուր խորագրով:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպմանը մասնակցելու են ԵԽ անդամ երկրները ներկայացնող բարձրաստիճան հոգեւորականներ, Հայաստանյայց առաքելական Սբ. Եկեղեցու, միջազգային եւ հայաստանյան կրոնական եւ ոչ-կրոնական հասարակական կազմակերպությունների, ԵԽ տարբեր հաստատությունների եւ քարտուղարության ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես կգա ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Համաժողովի բացումը կկայանա սեպտեմբերի 2-ին, փակումը՝ սեպտեմբերի 3-ին:





























