Հայաստանի պետական պարտքը 2013 թ. օգոստոսի 1-ի դրությամբ կազմել է մոտ 4.3 մլրդ դոլար, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Նախորդ ամսվա համեմատ պետական պարտքն ավելացել է 82.3 մլն դոլարով:

Պետական պարտքի հիմնական մասը կազմել է արտաքին պարտքը՝ 3.64 մլրդ դոլար: Միայն հուլիսին պետական պարտքը աճել է 67.6 մլն դոլարով:

Ներքին պարտքը 654 մլն դոլար է, աճը հուլիսին՝ 14.7 մլն դոլար: Ներքին պարտքը առավելապես գոյանում է պետական պարտատոմսերի թողարկումներից: