Երեւանում փոշու կոնցետրացիան սահմանային թույլատրելի մակարդակը 2013 թ. հուլիսին գերազանցել է 1.8 անգամ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը՝ հիմնվելով ՀՀ բնապահպանության նախարարության մշտադիտարկումների վրա;

Այս տեղեկատվությունը հետաքրքրական է նրանով, որ անցյալ տարվա հուլիսի համեմատ առկա է զգալի առաջընթաց՝ 2012 թ. հուլիսին փոշու կոնցետրացիան նորման գերազանցում էր 3.4 անգամ: Բացի այդ՝ անցյալ տարի արձանագրվել էր նաեւ ազոտի երկօքսիդի սահմանային չափի զգալի գերազանցում, իսկ այս տարի այն ֆիքսվել է նորմայի սահմաններում:

Հանրապետության մյուս քաղաքներում փոշու հետ կապված իրավիճակը 2013 թ. հուլիսին հետեւյալն է. գերազանցումը Գյումրիում՝ 1.8 անգամ, Վանաձորում՝ 2.9 անգամ, Ալավերդիում՝ 1.9 անգամ, Հրազդանում՝ 2.9 անգամ, Արարատում՝ 1.7 անգամ: Ծաղկաձորում փոշին եղել է նորմայի սահմաններում: