Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում երկու կին ցած են նետվել երկրորդ հարկի պատշգամբից, որտեղ քիչ ավելի ուշ ոստիկանները հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթում փաթեթավորված տղամարդու դիակ: Այդ մասին հաղորդում են ՆԳՆ՝ Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի գլխավոր վարչությունում:

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել ուշ գիշերին Ստախանովսկի փողոցի վրա գտնվող տանը: «Նետվողներից» մեկը թեթեւ վնասվածքներ է ստացել ու փախուստի դիմել, իսկ մյուսը կոտրել է ոտքը եւ հիվանդանոց տեղափոխվել:

Դեպքի վայր ժամանած օպերատիվ հետաքննչական խմբի անդամները պարզել են, որ պատշգամբում պոլիէթիլենով փաթեթավորված դիակը բնակարանի տիրոջն է: Նրան գտել է հորն այցելած որդին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: