ՀԱՀ-ի նախկին նախագահ Նելսոն Մանդելան դուրս է գրվել հիվանդանոցից եւ երկարատեւ բուժումից հետո վերադարձել Յոհանեսբուրգի իր տուն, հայտնում է BBC-ն։
Հունիսի սկզբին Մանդելան թոքային ինֆեկցիայի կրկնվելու հետեւանքով հիվանդանոց էր տեղափոխվել։ Սակայն ըստ հեռուստաալիքի, Մանդելայի սիրտն էր դադարել գործել, եւ բժիշկները վերակենդանացրել էին նրան։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, թե նախկին նախագահի լյարդն ու երիկամները 50%-ով են գործում, եւ նա մի քանի օր աչքերը չէր բացում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Նելսոն Մանդելան ՀԱՀ-ի առաջին սեւամորթ նախագահն է, որը պետությունը ղեկավարել է 1994թ մայիսից մինչեւ 1999. հունիսը։ Ակտիվ քաղաքական դիրքորոշման պատճառով 27 տարի բանտ է նստել։ 1993թ. արժանացել է Նոբելյան խաղաղության մրցանակի։





























