Չիլիի նախագահ Սեբաստյան Պինյերան Սանտյագոյի աղքատ թաղամասերում շրջելիս քիչ է մնացել հաշմանդամ դառնա։

Պետության ղեկավարը որոշել է բարձրանալ փլուզված շենքի ավերակների վրա, սակայն սայթաքել է եւ անակնկալի եկած մարդկանց աչքի առաջ վայր ընկել։ Բարեբախտաբար, նրան հասցրել է բռնել տեղական իշխանության ղեկավարը։ Սակայն լուսանկարիչներն արձանագրել են անհարմար միջադեպը։

Լուսանկարում երեւում է, որ ընկնելիս նախագահը գլուխը հարվածում է փլուզված բեկորներին։ Սեբաստյան Պինյերան, սակայն, լուրջ վնասվածքներ չի ստացել ու հրաժարվել է բուժզննումից, հայտնում է Reuters-ը։

«Կյանքում անկումներ են լինում, գլխավորը ոտքի կանգնելու ունակությունն է», - կատակել է նա լրագրողների հետ զրույցում։

«Կոմսոմոլսկայա պրավդան» նշում է, որ սա պետության ղեկավարի պաշտոնական այցն էր համայնքային Ալտա Պուենտե շրջան՝ փլուզման աստիճանը գնահատելու եւ հին կառույցները քանդելու որոշում կայացնելու համար։