Ամերիկյան հատուկ ծառայությունները 2011թ.ին 231 կիբերհարձակում են իրականացրել, որոնք ուղղված են եղել այլ պետությունների դեմ, այդ թվում Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի եւ ԿԺԴՀ դեմ, հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կողմից գաղտնազերծված փաստաթղթերը:
Թերթում մի քանի էջով հրապարակված փաստաթղթերում բերվում են ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից այլ պետությունների համակարգչային ցանցեր ներխուժելու փաստի վերաբերյալ նոր ապացույցներ: Դրանցից հետեւում է, որ ամերիկացիները 625 մլն դոլար են ծախսել «գաղտնի իմպլանտանտներ» տեղադրելու համար. դրանք վնասակիր ծրագրեր են, որոնք հեռակա կարգով տեղադրվում են օտար համակարգիչների եւ այլ սարքավորումների վրա: Կիբերհարձակումների վերաբերյալ նյութերում առկա այլ մանրամասներ թերթում չեն ներկայացվում:
Ինչպես հաղորդում է BFM.RU-ն, հրատարակչությունը գրում է, որ Սնոուդենի կողմից լրագրողներին տրամադրված փաստաթղթերը, ինչպես նաեւ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցների հետ զրույցները ապացուցում են, որ ամբողջ աշխարհին հետեւելու ԱՄՆ-ի ծրագրերը շատ ավելի ընդարձակ են, քան հնարավոր է պատկերացնել:





























