2013թ. առաջին կիսամյակում Լեռնային Ղարաբաղ է այցելել ԱՊՀ երկրների 2 հազար 414 քաղաքացի, որը 30% -ով գերազանցում է 2012թ. ցուցանիշը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են ԼՂՀ-ի ԱԳՆ-ից:

Հեռավոր արտասահմանից այցելել է 2 հազար 135 մարդ, որը 10%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Զբոսաշրջիկների զգալի մասը եղել են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իրանից, Գերմանիայից, Բելգիայից, Չեխիայից, Շվեյցարիայից, Կանադայից, Իտալիայից, Լեհաստանից, Հնդկաստանից:

ԼՂՀ-ի ԱԳՆ-ում նշել են, որ արտասահմանցիներին գրավում են Լեռնային Ղարաբաղի հնագույն պատմաճարտարապետական հուշարձանները եւ վանական համալիրները, մաքուր բնությունը, բնակչության հյուրընկալությունը: