Նյու-Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայանի  7 աշխատակիցներ բռնվել են ուղեւորների ուղեբեռերից թանկարժեք իրեր գողանալու պահին: 22-ից 44 տարեկան ձերբակալվածներին ուրիշի ունեցվածքը յուրացնելու մեղադրանք են առաջադրել:

Չարագործները տեսակավորել են իսրայելական El-Al ավիոընկերության հաճախորդների ուղեբեռը: Ուղեւորների կողմից թանկարժեք իրերի կորստի մասին բազմաթիվ բողոքներից հետո օդանավակայանի անվտանգության աշխատակիցները բեռնախցիկում տեղադրել են գաղտնի նկարահանող սարքեր եւ պարզել են հանցագործների անձը, հաղորդում է «Ռոսբալտը»:

Նրանց բնակարանների խուզարկման արդյունքում հայտնաբերվել են ուղեւորների բազմաթիվ անհետացած իրեր, այդ թվում թանկարժեք ժամացույցեր, ոսկյա իրեր, պրոֆեսիոնալ ֆոտոխցիկներ եւ Apple ընկերության սարքավորումներ, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»: