Մեծ Բրիտանիայի իշխանությունները նամակ են ուղարկել New York Times պարբերականի խմբագրությանը, որով խնդրում են ոչնչացնել հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի փոխանցած նյութերրի մի մասը: Ամսագրի խմբագրությունը նամակին չի պատասխանել, գրում է Reuters-ը վկայակոչելով աղբյուրները:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները ամսագրի խմբագրություն են դիմել, քանի որ Սնոուդենի գաղտնազերծած փաստաթղթերում տեղեկություն կար ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության եւ բրիտանական կառավարական GCHQ գերատեսչության համագործակցության մասին:

Ըստ Բրիտանիայի կառավարության՝ The Guardian թերթին Սնոուդենի հանձնած փատաղթղթերի պատճենները հայտնվել են ԱՄՆ-ում:  The Guardian-ի խմբագիր Ալան Ռասբրիջերը, ելույթ ունենալով հատուկ ծառայությունների մասին հրապարակումների վերաբերյալ դատական գործընթացում, նույնպես հայտնել էր, որ Սնոուդենից ստացված փաստաթղթերի պատճենները հայտնվել են New York Times-ի խմբագրությունում, գրում է NEWSru.com-ը:

«Այդ փաստաթղթերում պարունակվող ցանկացած տեղեկության բացահայտում մեծ վնաս կհասցնի մեծ Բրիտանիայի շահերին եւ կդժվարացնի ահաբեկչության դեմ պայքարը», - դատարանում հայտարարել է իշխանությունների ներկայացուցիչ Քերոլայն Գուդը: Ըստ նրա՝ The Guardian թերթի կալանավորված թղթակից Գլեն Գրինվիլդի ընկերոջ՝ Դավիթ Միրանդայի մոտ կոդավորված փաստաթղթերով  կոշտ սկավառակ էր հայտնաբերվել: Մասնագետները փորձել էին գաղտնազերծել 60 գբ գաղտնի տեղեկությունը սակայն 58 հազար փաստաթղթերից դեռ կարողացել են վերականգնել միայն 75-ը: