ՀԱՀ-ում հերքել են հիվանդանոցից Նելսոն Մանդելայի դուրսգրման վերաբերյալ հաղորդումները: Հայտնված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, ասվում է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի գրասենյակի հայտարարության մեջ:

Ավելի վաղ շատ լրատվամիջոցներ, այդ թվում նաեւ BBC-ն հաղորդել են, որ 95-ամյա Մանդելան նախորդ գիշեր լքել է ՀԱՀ մայրաքաղաք Պրետորիայում գտնվող հիվանդանոցը եւ այժմ Յոհանեսբուրգի իր տանն է:

ՀԱՀ նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ երկրի առաջին սեւամորթ նախագահի վիճակը գնահատվում է  ծայրահեղ կայուն եւ որ ժամանակ առ ժամանակ դառնում է անկայուն, սակայն բժիշկների միջամտությամբ այն դարձյալ կայունանում է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հարավային Աֆրիկայի առաջին սեւամորթ նախագահը հունիսի 8-ից կրկնվող թոքային վարակ ախտորոշմամբ գտնվում է հիվանդանոցում: