Ղազախստանում երեկվա ավտոպատահարից հետո եւս մեկ խոշոր վթար է տեղի ունեցել: Երկրի հարավում ավտոպատահարից 10 մարդ է զոհվել:

ԱԻ ծառայություններին վկայակոչելով` newskaz.ru  գործակալությունը հայտնում է, որ օգոստոսի 31-ին Ալմաթի-Տաշքենդ ճանապարհի 373-րդ կմ-ին բախվել են Setra ավտոբուսն ու «ԿամԱԶ» բեռնատարը:

Փրկարարները մարմինները դուրս են բերում մեքենաներից: 34 տուժածների տեղափոխել են հիվանդանոց:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալմաթի-Ուստ-Կամենոգորսկ ավտոմայրուղու 390-րդ կիլոմետրին Audi եւ Mistubishi ավտոմեքենաների բախման հետեւանքով ինը մարդ զոհվել է, այդ թվում` երկու երեխա: