Օգոստոսի 31-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նոր պետքարտուղար է նշանակել (Վատիկանի կառավարության նախագահ): Պաշտոնում նշանակվել է իտալացի 58-ամյա արքեպիսկոպոս Պյետրո Պարոլինը:
Այդ պաշտոնում նա կփոխարինի կարդնալ Տարչիզիո Բերտոնեին, ով պետքարտուղար էր 7 տարվա ընթացքում Բենեդիկտոս 16-րդի օրոք: Պաշտոնապես Բերտոնեն հրաժարական է տվել դեռ 2009թ.-ին, ինչպես սահմանված է Հռոմեական կուրիայում՝ 75-ամյա հասակում: Ֆրանցիսկոսը միայն այսօր է ընդունել նրա հրաժարականը եւ խնդրել է մինչեւ հոկտեմբերի 15-ը կատարել պարտականությունները: Բերտոնեն կդառնա կարդինալների կոլեգիայի նոր դեկան եւ կշարունակի մնալ Կրոնական գործերի ինստիտուտի (Վատիկանի բանկ) կարդինալների վերահսկողության հանձնաժողովի նախագահ, հաղորդում է «ԱիՖ»-ը:
Նրան հաջորդող Պարոլինը 2009թ.-ից հոգևոր դեսպան էր Վենեսուելայում: Նախկինում նա նաեւ զբաղեցրել էր պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի տեղակալի պաշտոնը (համապատասխանում է փոխարտգործնախարարի պաշտոնին): Ինչպես նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, երիտասարդ բարձրաստիճան հոգեւորականի նշանակումը այդ պաշտոնում դիտարկվում է որպես Հռոմեա-կաթոլիկական եկեղեցու կառույցներում համակարգային վերափոխումների սկիզբ, որը նախապատրաստում է Ֆրանցիսկոսը:





























