Սիրիայում ՄԱԿ-ի տեսուչների հավաքած տվյալների վերլուծությունը պատրաստ կլինի երեք շաբաթից ոչ շուտ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Քիմիական զենքի արգելման կազմակերպության հայտարարությունը:
Նախօրեին ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել էր, թե դա կտեւի երկու շաբաթ: ՄԱԿ տեսուչները ուրբաթ ավարտել են նյութերի հավաքումը, որոնք թույլ կտան հաստատել կամ հերքել Սիրիայում քիմիական զենքի կիրառման տեղեկությունը: Փորձագետները պետք է հաշվետվություն ներկայացնեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որն էլ դա հրապարակելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների առջեւ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Տեսուչների հավաքծ տվյալները ուղարկվելու են լաբորատոր անալիզի եւ տեխնիկական գնահատման՝ ընդունված եւ ճանաչված ընթացակարգերի եւ չափորոշիչների համաձայն: Դա կարող է երեք շաբաթ տեւել»,- ասել են ՔԶԱԿ-ից:





























