Խաղաղ օվկիանոսում Ալյասկայի ափամերձ շրջանում տեղի է ունեցել 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հաղորդում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:
Երկրի ընդերքի ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ատկա քաղաքից 100 կմ հարավ-արեւմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 29,3 կմ խորության վրա, գրում է Ռոսբալտը:
Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չկան:





























