Հնդկաստանում ճանաչված հոգեւոր առաջնորդ Ասարամ Բապուն անչափահաս աղջկա բռնաբարության մեղադրանքով կալանավորվել է:
Ոստիկանության տվյալներով, գուրուն չար ոգիներին հեռացնելու պատրվակով իր հետոեւորդներից մեկի16-ամյա աղջկան կանչել է մասնավոր հանդիպման, որից հետո բռնաբարել: Աղջկա ծնողները որոշել են ուղղակիորեն առաջնորդին պատասխանատվության ենթարկել, սակայն Ասարամը հրաժարվել է ընդունել նրանց, որից հետո բողոքել են իշխանություններին:
72-ամյա գուրուին առաջարկել են ինքնակամ ներկայանալ ոստիկանություն, սակայն նա, վկայակոչելով ֆիզիկական թուլությունը, հրաժարվել է, հաղորդում է Lenta.ru-ն:
Ասարամին կալանավորել են կիրակի գիշերը Հնդկաստանի կենտրոնում գտնվող Ինդաուր քաղաքում, որից հետո ինքնաթիռով ուղարկել են երկրի արեւմուտք, քաղաք Ջոդհպուր, որտեղ էլ նրա դեմ մեղադրանք է ներկայացվել:





























