Չեխիայի արեւելքում մարդատար գնացքը օգոստոսի 31-ի գիշերը բախվել է կովերի նախիրին:Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով կեսգիշերից երկու ժամ առաջ, երբ գնացքը Կրնովայից մեկնում էր Օլմոուց:

Արդյունքում 17 կենդանի է սատկել, սակայն մարդիկ չեն տուժել, գրում է Lenta.ru-ն:Վթարի հետեւանքով ճանապարհները մոտ հինգ ժամ փակված են մնացել: Չեխիայի երկաթուղիների անվտանգության տեսչությունում հայտնել են, որ գնացքին հասցված վնասը կազմում է մոտ 5000 ամերիկյան դոլար:Իշխանությունները փորձում են պարզել, թե ինչպես են կովերը հայտնվել ռելսերի վրա: Ինչպես նշում է գործակալությունը, չեխական գնացքները ժամանակ առ ժամանակ վրաերթի են ենթարկում ճանապարհ դուրս եկած կենդանիների, սակայն նման քանակությամբ կենդանիների դեպքը առաջինն է: