Ֆրանսիան չի կարող Սիրիայի կառավարության դեմ միայնակ գործել. կոնֆլիկտում ռազմական միջամտության հարցի շուրջ անհրաժեշտ է ԱՄՆ-ի աջակցությունը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոն:Սեպտեմբերի 2-ին նա նախատեսում է հանդիպել քաղաքական ընդդիմության եւ խորհրդարանի ղեկավարների հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ԱՄՆ-ի իշխանությունները օգոստոսի 31-ին հասարակայնացրեցին հետախուզության տվյալների վերաբերյալ զեկույցի կրճատ տարբերակը, որի համաձայն Բաշար Ասադի վարչակարգը պատասխանատու է օգոստոսի 21-ին Դամասկոսում քիմիական զենքի կիրառման համար: Ամերիկյան կողմի տվյալներով, այդ ժամանակ մահացել է նվազագույնը 1 429 սիրիացի:
Նախօրեին Սպիտակ տունը կոնգրես էր ուղարկել Սիրիայի հետ կապված փաստաթղթի նախագիծը, որն առաջարկում են օրենսդիրների կողմից ընունմանը: Այդ կերպ Օբաման փորձում ներկայացուցիչների պալատից ու սենատից պաշտոնապես հավանության ստանալ ռազմական գործողություններ սկսելու համար: Ռազմական հարձակման անհրաժեշտությունը փաստթղթում մեկնաբանվում է նրանով, որ սիրիական իշխանությունների գործողությունները խախատում են միջազգայի նորմերը, մասնավորապես ՄԱԿ Անվտանգության Խորհրդի՝ քիմիական զենքի կիրառումն արգելող 1540-րդ բանաձեւը:





























