Պերուի իշխանությունները խիստ ցրտերի ու առատ ձյան հետեւանքով արտակարգ իրավիճակ են հայտարարել 9 նահանգներում: Այն կշարունակվի նվազագույնը 20 օր:Եղանակների պատճառով ամենաքիչը 2 մարդ զոհվել է, իսկ 33 հազարը վնասվել են, հայտնում է BBC-ն:
Մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր կենդանիներ դարձել են ցրտահարության զոհ՝ ուղտայծեր, ոչխարներ ու խոշոր եղջերավոր անասուններ, հայտնում է ՌԲԿ-ն:Պերուի նախագահ Օլյանա Ումալան այցելել է Ապուրիմակի մարզ, որը լրջորեն տուժել է ցրտահարություններից: Նա վերահսկել է բնակչությանը հումանիտար օգնության տրամադրման գործընթացը:Ցրտահարությունները լուրջ ֆինանսական վնաս են հասցրել. հարյուրավոր գյուղացիներ ընտանի կենդանիների ոչնչացման արդյունքում կարող են սննկանալ :





























