Ավստրիայի հայերը եւ ասորիները Վիենա ժամանած Դիարբեքիր քաղաքապետ Օսման Բայդեմիրի պատվին ճաշ են տվել, որի ժամանակ քուրդ քաղաքապետը հիշեցրել է, որ Դիարբեքիրն ինչքան որ քրդերին է, այնքան էլ հայերին եւ ասորիներինը:

Թուրքական ILKA գործակալության փոխանցմամբ՝ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի պատվին կազմակերպված ճաշի ժամանակ հայ համայնքի ներկայացուցիչները Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման համար շնորհակալություն են հայտնել Բայդեմիրին:

Դիարբեքիրի քաղաքապետն իր հերթին կրկնել է, որ Դիարբեքիրն ինչքան էլ, որ քրդերի, այնքան էլ հայերի եւ ասորիների քաղաքն է եւ հրավիրել հայերին Դիրաբեքիր: Դիարբեքիրի քաղաքապետը նշել է, որ եկեղեցու մի մասում թանգարան է ստեղծվում, որտեղ կցուցադրվեն Դիարբեքիրի հայերի մշակութային ժառանգությունները: