Սեպտեմբերի 2-ին, ժամի 10։00-ին, ԵՊՃՀ դիմաց սկսվել է առաջին կուրսեցիների բողոքի ակցիան։ Ուսանողները պահանջում են չեղյալ հայտարարել վարձավճարների թանկացման որոշումը։ Մի քանի տասնյակ ուսանողներ հավաքվեցին համալսարանի առջեւ, որտեղից շարժվեցին դեպի ԵՊՀ՝ միանալու այնտեղ այսօր առավոտից բողոքի ակցիա անցկացնող ուսանողներին։

Ակցիայի կազմակերպիչները, հասնելով Երեւանի տնտեսագիտական համալսարան, բարձրախոսով կոչ արեցին համալսարանի ուսանողներին միանալ իրենց ակցիային։

Ուսանողները հայտարարում են, որ ակցիան կրելու է պարբերական բնույթ, մինչեւ իրականացվեն իրենց պահանջները։