Կիպրոսի հանրապետությունում գտնվող ռազմաօդային բազայից օդ բարձրացած անգլիական Eurofighter Typhoon տիպի ռազմական օդանավերը քիչ էր մնացել բախման մեջ մտնեին թուրքական F-16 օդանավերի հետ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Կիպրոսի Ակրոտիրիի ռազմաօդային բազայից օդ բարձրացած անգլիական Eurofighter Typhoon օդանավերը թռիչքներ են իրականացրել Կիպրոսի թուրքական հատվածի վրայով, ինչը ստիպել է թուրքական կողմին օդ բարձրացնել F-16 կործանիչների։

Հունական Filetelefheros պարբերականը գրել է, թե Դիարբեքիրի ռազմաբազայից օդ բարձրացած թուրքական կործանիչները փորձել են հետ մղել անգլիական օդանավերին՝ փորձելով կապի մեջ մտնել նրանց օդաչուների հետ, սակայն անգլիացի օդաչուները կապի մեջ չեն մտել։

Նշվում է, որ անգլիական եւ թուրքական ռազմական օդանավերը օդում գտնվել են իրարից 60 մղոն հեռավորության վրա եւ մի կերպ է խուսափել հնարավոր բախումից։

Կիպրոսի պաշտպանության նախարարը հաստատել է, որ անգլիական եւ թուրքական օդանավերի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, իսկ անգլիական կողմը հերքել է լուրը։