Ամերիկյան Microsoft կորպորացիայի բաժնետոմսերի արժեքը Nasdaq բորսայում այսօրվա տորգերից առաջ նվազել է 5 տոկոսով՝ հասնելով 32 դոլարի մեկ ակցիայի դիմաց:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Microsoft-ը հայտարարել է ֆիննական Nokia-ի ստորաբաժանումը կլանելու մասին, հաղորդում է «Ռոսբալտը»:

Բաժնետոմսերի գնի նվազումը ցույց է տալիս, որ Nokia-ի հետ գործարքի վերաբերյալ վերաբերմունքը հոռետեսական է: Փորձագետների կարծիքով՝ Microsoft-ի համար բարդ է լինելու սասանել այդ շուկայի առաջատարների դիրքերը եւ ուշադրություն հրավիրել իր արտադրանքի վրա:

Հիշեցնենք, որ Nokia-ի բաժնետոմսերի գինը սեպտեմբերի 3-ին, հակառակը, 40 տոկոսով աճել են Հելսինկիի բորսայում տորգերի ժամանակ:

Microsoft-ը 7,17 միլիարդ դոլարով Nokia-ից գնում է բջջային հեռախոսների բիզնեսը

Nokia-ի բաժնետոմսերի գինը բարձրացել է մոտ 40 տոկոսով՝ Microsoft-ի հետ պայմանագիր կնքելու մասին հայտարարելուց հետո