Ալկոհոլից կախվածություն ունեցող երիտասարդները մոտ 10 անգամ ավելի շատ սեռական զուգընկերներ են ունենում (նվազագույնը՝ 10), գրում է  The New Zealand Herald-ը: Ավելին, մարդկանց այդ խումբը 9 անգամ ավելի հաճախ է բռնի հանցագործությունների դիմում: Այդ մասին վկայում են հետազոտության արդյունքները:

Դոկտոր Ջոզեֆ Բոդենը կարծում է, որ եթե երիտասարդները դադարեն խմել, ապա հանցավորության մակարդակը կտրուկ կնվազի՝ 47 տոկոսով: Օտագոյի համալսարանում անցկացված հետազոտությունը ներառել է մոտ հազար մարդու, որոնք ծնվել են 1977-ին: Հարցումները անցկացվել են, երբ նրանք եղել են 21, 25 եւ 30 տարեկան, հաղորդում է MedDaily.ru-ն: