Մալավիայի ֆինանսների նախարարությունը ծրագրում է $15 մլն ուղղել ավելի քան մեկ մլն անապահով եւ քրոնիկ թերսնվող բնակչության պարենային կարիքները հոգալուն: Գումարը նախատեսվում է հայթայթել նախագահական ինքնաթիռի վաճառքից: Այս մասին հաղորդում է «Ռոյթերսը»:
Մալավիայի կառավարությունն Արեւմուտքի դժգոհությունն էր առաջացրել, երբ 40 տոկոսով միջազգային օգնությունից բաղկացած բյուջեից նախագահի համար ձեռ էր բերել Dassault Falcon 900EX բիզնես-ջեթը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Նախագահական ինքնաթիռի վաճառքից ստացված գումարով քաղցած բնակչության համար եգիպտացորեն եւ հատիկավորներ գնեն»,-հայտարարել է երկրի ֆինանսական գերատեսչության ներկայացուցիչ Նեշեն Մսովոյան:





























