Շրիլանկացի էքզորցիստը մահացել է չար ոգիների քշելու անհաջող ծեսի արդյունքում: Սկզբում նա կատվի է զոհաբերել, հետո ինքն իրեն ողջ-ողջ թաղել, ընդ որում նա հանդիսատեսին խնդրել էր հանել իրեն հողի տակից, հենց որ ազդանշան դա. հողի տակից պետք է թուր դուրս գար:
Երբ երեք ժամ անց թուրը չի երեւացել, հադիսատեսը որոշել է դուրս բերել նրան հողի տակից, սակայն վերջինս արդեն անգիտակից է եղել: Նրան հիվանդանոց են տեղափոխել, սակայն տղամարդն արդեն մահացել է:
32-ամյա Մաքսի Կաստրոն չարքեր է քշել դպրոցական ուսուցչի տնից: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը: Շրի Լանկայում կախարդությանը, շամանիզմին եւ աստղաբանությանը մեծ ուշադրություն են դարձնում:





























