ՀԱՀ-ի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի եւ փոփ-աստղերի նախկին թիկնապահը սպանվել է ամերիկյան Մայամի քաղաքում՝ ոստիկանության հետ բախման հետեւանքով:

43-ամյա Նորման Օստերբրեքը, հարեւանների հավաստմամբ, փորձել է մերկ ներխուժել Մայամիի հարավում գտնվող տուն: Տանն ապրող կինը սկսել է բղավել, դուրս է եկել նրա ամուսինը, երկու տղամարդկանց միջեւ վեճ է սկսվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հարեւանների ահազանգով ժամանած ոստիկանությունը չի կարողացել հանգստացնել Օստերբրեքին: Արդյունքում իրավապահները էլեկտրաշոկեր են կիրառել, որն անշարժացրել է իրավախախտին: Դրանից հետո Նորման Օստերբրեքին հասցրել են մոտակա հիվանդանոց, որտեղ բժիշկները հաստատել են նրա մահը:

Լրատվամիջոցների տվյալով՝ Օստերբրեքը վերջերս էր կնոջ եւ մանկահասակ երկու երեխաների հետ Նյու Յորքից Մայամի տեղափոխվել: Թիկնապահի իր կարիերան նա սկսել էր Մանդելայի մոտ ծառայությունից, հետո պաշտպանել էր Լեդի Գագային, Բեյոնսեին եւ ռեփեր Ջեյ Զիին: