Քաբուլում թալիբները գնդակահարել են հնդիկ բանաստեղծուհի Սուշիմիտու Բաներջիին: Թուրբաններով (կրոնական գլխակապ) մի խումբ մարդիկ 49-ամյա կնոջն իր տնից դուրս են բերել ուշ երեկոյան եւ տեղում գնդակահարել:
Սպանության պատճառ կարող է լինել կնոջ սոցիալական աշխատանքը առողջապահության ոլորտում եւ կանանց իրավունքների պաշտպանությունը: Նախկինում բանաստեղծուհին արդեն առաջացրել էր թալիբների ագրեսիան՝ հուշեր գրելով Թալիբանից փախուստի մասին, որի հիման վրա նույնանուն ֆիլմ էր նկարահանվել 2003 թվականին, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Times of India-ն:
Բաներջին աֆղան գործածարի կին է եղել. Ամուսնությունից հետո նա իսլամ էր ընդունել, բայց պահպանել էր Հնդկաստանի քաղաքացիությունը:
Վերջին ամիսներին Աֆղանստանում զգալիորեն աճել են կանանց դեմ բռնությունների գործողությունները: Այդկերպ, արմատական մահմեդական խմբավորումները բողոքում են կանանց անկախություն եւ ինքնուրույնություն ձեռք բերելու դեմ:



























