74-ամյա բրազիլացի Ապերեսիդու Կաստալդուն որոշել է ամուսնանալ իր այծի՝ Կարմելիտայի հետ: Հարսանիքը պետք է կայանա հոկտեմբերի 13-ին: Եկեղեցին հրաժարվել է պսակադրության ծես կատարել:
Բրազիլացին արդեն բացատրել է, թե ինչու է որոշել ամուսնանալ այծի հետ: Պատճառն այն է, որ նա գումարներ չի ծախսում առեւտրի կենտրոններում, չի խոսում եւ չի կարողանա հղիանալ, գրում է The London Evening Standard-ը:
Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», Կաստալդուն առաջին տղամարդը, չէ, որը որոշել է ամուսնանալ իր ընտանի կենդանու հետ: 2010-ի դեկտեմբերին ավստրալացի Ջոզեֆ Գուիզոն ամուսնացել էր իր սիրելի շան հետ: Նրանց պսակադրությանը ներկա է եղել 30 վկա:





























