Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակությունը Վաշինգթոն չի մեկնի՝ Կոնգրեսում սիրիական հարցով հանդիպում անցկացնելու: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, հայտարարել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:

Նրա խոսքով՝ պատգամավորները վրդովվել են, քանի որ ամերիկացի գործընկերները մերժել են հանդիպման առաջարկը:

«Միջազգային մակարդակում փաստարկներ չլսելու ցանկությունը վկայում է, որ մեր ամերիկացի գործընկերները իրենք էլ հասկանում են սեփական դիրքորոշման թույլ լինելը»,-ասել է Նարիշկինը, փոխանցում է ՆՏՎ-ն:

ԱՄՆ Սենատում դեմոկրատների առաջնորդը եւս հրաժարվել է հանդիպել ռուս պատգամավորների հետ 

ԱՄՆ Կոնգրեսի խոսնակը հրաժարվել է հանդիպել ռուս պատգամավորներին