«Քլիվլենդյան մոլագարի»՝ Արիել Կաստրոյի, մահվան մասին լուրը համացանցում խառնաշփոթ է առաջացրել՝ կապված կուբացի նախկին առաջնորդի եւ հանցագործի ազգանունների համընկնելու հետ:
Խառնաշփոթ է առաջացել Twitter-ում: Արիել Կաստրոյի մահվան մասին լուրի հայտնվելուց հետո, օգտատերերը սկսել են խոսել կուբացի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան մասին՝ օգտագործելով #FreeCuba հեչթեգը, գրում է The Huffington Post-ը:
Հիշեցնենք, որ քլիվլենդյան մոլագարը երկար տարիներ իր տան նկուղում է պահել երեք առեւանգված կանանց՝ նրանց վերածելով սեքս-ստրկուհիների: Նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել եւ սեպտեմբերի չորսին կախված էր հայտնաբերվել իր բանտախցում:
Կուբացի նախկին առաջնորդը վերջերս իր 87-ամյակն է նշել՝ զարմանալով, որ դեռ ողջ է: Կուբայի նախագահի լիազորությունները նա վայր է դրել դեռեւս 2006թ՝ առողջական խնդիրների պատճառով:




























