Ղրղըզստանում սպանվել են հինգ հոգանոց ընտանիքի անդամներ: Միջադեպը տեղի է ունեցել Բատկենսկի շրջանում:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ ՖեդերալՊրեսս»-ը, զոհվել են ընտանիքի ղեկավարի կինը, նրանց որդին, հարսը եւ փոքրիկ երեխան: Տղամարդը ողջ է մնացել, նրան հրազենային վնասվածքով հիվանդանոց են տեղափոխել:
Դեպքի վայրում աշխատում են քննիչ-քրեաբանները: Նախնական վարկածով՝ չարագործները եկել են տունը թալանելու: Ընտանիքը բավականին ունեւոր է եղել, իսկ ընտանիքի հայրն անհատ ձեռներեց է եղել:



























