Զիմբաբվեի իշխանությունները փղերին կալիումի ցիանիդով թունավորելու համար հինգ որսագողերի են ձերբակալել: Որսագողերի զոհ է դարձել 41 փիղ: Սա աֆրիկյան այս երկրում որսագողերի կողմից փղերի ամենազանգվածային ոչնչացումն է:
Թունավորված փղերի լեշերը գտնվել են Զիմբաբվեի Հվանգա ազգային պարկի ջրամբարի մոտ: Vesti.ru-ն հայտնում է, որ Զիմբաբվեի պաշտոնատար անձինք վախենում են, որ սատկած փղերին դիպած մարդկանց կյանքը եւս վտանգված է` կիրառված թույնի բարձր տոքսիկայնության պատճառով:



























