Bank of America-ն համաձայնել է 39 մլն դոլար վճարել սեռական խտրականության վերաբերյալ կին-միջնորդների  հայցի դիմաց: Համաձայնությունը կայացել է իրավաբանական կազմակերպություների շնորհիվ, որոնք ներկայացնում են կանանց շահերը, ովքեր 2007-ից 2013թթ. Bank of America Investment Services եւ Merrill Lynch ընկերություններում  աշխատել են որպես ֆինանսական խորհրդատուներ, հաղորդում է Associated Press գործակալությունը:

Bank of America Investment Services միջնորդական կազմակերպություն է, որը Bank of America-ի սեփականությունն է: Արդյունքում այն միավորվեց Merrill Lynch-ի հետ, երբ BofA-ն 2009թ. գնեց վերջինիս:

Հայցի շրջանակներում Bank of America-ին մեղադրեցին աշխատավարձի վճարման ու կարիերայի աճի հեռանկարներում կանանց նկատմամբ խտրականության մեջ, հաղորդում է ՌԲԿ-ն http://top.rbc.ru-ն: Համաձայնությանը կմասնակցի մոտ 4800 կին: Փաստաթղթի նախագծի համաձայն, երեք տարվա ընթացքում բանկի գործունեությունը կուսումնասիրի չեզոք խորհրդատուն, որպեսզի պարզի՝ ինչպես կարող են կանայք առավել ազդեցիկ դեր ունենալ: