Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին, որի իրավասությունները ավարտվում են սեպտեմբերի 8-ին, լքել է Իսլամաբադում գտնվող նախագահական նստավայրը, հաղորդում է Geo News հեռուստաալիքը:Զարդարին առաջին նախագահն էր, ով ողջ հինգ տարվա ընթացքում մնաց իր պաշտոնին երկրում, ուր 1947թ.-ին անկախություն ստանալուց հետո չորս ռազմական վարչակարգ է փոխվել: Նստավայրից նրան հանդիսավոր պայմաններում ուղեցկել է  պատվո պահակը: Նախագահը պետք է մեկնի Լախոր, որտեղ կմասնակցի իր 24-ամյա որդի Բիլավալ Բհուտոյի գլխավորած Պակիստանի ազգային կուսակցության(ՊԱԿ) հերթական գումարմանը: Արդեն երկուշաբթի նա կվերադառնա  Իսլամաբադ, որպեսզի մասնակցի նոր նախագահ Մամուն Հուսեյինի երդման արարողությանը: Նոր նախագահը ընտրվել էր մայիսյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթանակած Պակիստանի մահմեդական լիգայի(ՊՄԼ) կողմից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Այս տարի մայիսին խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ էր տարել Նաֆազ Շարիֆի գլխավորած ՊՄԼ-ն: Այսօր խորհրդարանի ստորին պալատում այն 186 մանդատի է տիրապետում(ընդհանուր 342-ից): Ընտրություններում ՊԱԿ պարտությունից հետո Զարդարին երկրորդ անգամ նախագահության թեկնածություն չի առաջադրել:Զարդարին նախագահ էր ընտրվել 2008թ.-ին: Պակիստանի նախորդ նախագահ Փերվեզ Մուշարաֆը իշխանության էր եկել 1999թ.-ին ռազմական հեղաշրջման արդյունքում, նույն տարվա օգոստոսին հրաժարական էր տվել, որպեսզի խուսափի պաշտոնանկությունից: