Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության օգոստոսի հաշվետվության համաձայն՝ գնաճը Հայաստանում արդեն երկնիշ թիվ է կազմում: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը; Իսկ 2010 թ. համեմատ գնաճը կազմում է 20-30%:
Նրա կարծիքով՝ սա նշանակում է, որ աղքատության մակարդակը գերազանցում է պաշտոնապես հայտարարած 35,6%-ը:
Բացի այդ, ըստ պատգամավորի, 2013 թ. երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ն աճել է ընդամենը 0,6%-ով, այսինքն՝ աճ չկա ընդհանրապես, ինչը չի տեղավորվում կառավարության հռչակած ծրագրերի մեջ: «Անհնար է, որ դեկտեմբերի վերջում կարողանանք 5-7% աճ ապահովենք»,-հայտարարեց պատգամավորը:





























