Ուկրաինայի կառավարությունը հաստատել է ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագրի նախագիծը, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունը:
«Հայտնի է դարձել, որ կառավարությունը հաստատել է ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագրի նախագիծը»,-լրագրողներին է հայտնել մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Օգոստոսին , ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան», կառավարությունը համաձայնագրի նախագիծը հրապարակել է կառավարության կայքում: Ըստ այդմ, ասոցիացիայի նպատակներն են կողմերի հետխորհրդային մերձեցումը, ԵՄ քաղաքականությունում, ծրագրերում Ուկրաինայի մասնակցության խորացումը եւ այլն:
Կառավարության կողմից Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումից հետո առաջարկությունը կփոխանցվի երկրի նախագահին: Կիեւը հուսով է համաձայնագիրը ստորագրել Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովի ընթացքում:





























