Մոնակոյում խաղատներից մեկի սեփականատերը որոշել է ներել Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի որդու պարտքը; Այս տարվա մայիսին երիտասարդը այնտեղ կորցրել է 700 հազար եվրո:

Ինչպես հաղորդում է «Նովայա պոլիտիկան»՝ վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները, այս գործով հետաքրքրվել են քննիչները: Նրանք խնդրում են հետախուզել Մոնակոյի ֆինանսների նախարարությունը, ինչպս նաեւ խաղատան սեփականատեր ընկերությունը: Ոստիկանները ցանկանում են պարզել, թե ինչ պարագայում է խաղատունը որոշել չեղյալ համարել Ֆաբուսի որդու պարտքը:

Պաշտոնյան առաջին անգամ չէ, որ գրավում է իրավապահների ուշադրությունը: Ոստիկանները պարզում են, թե ինչ միջոցներով է նա Փարիզում 280 քմ մակերեսով շքեղ բնակարան գնել: