ՄԱԿ-ի տեսուչները առաջիկայում կրկին կվերադառնան Սիրիա: Այս մասին հայտարարել է տեսչական խմբի ղեկավար Ակե Սելստրոմը:
«Այո, մենք կվերադառնանք Սիրիա: Մեր հետագա գործողությունների ժամանակացույցը դեռ հայտնի չէ, այդ պատճառով հստակ ոչինչ ասել չեմ կարող: Սակայ կարող եմ ասել, որ դա տեղի է ունենալու շատ շուտով»,-ասել է փորձագետը: Առաքելության ժամկետներն ու նպատակները կորոշվեն մեկ շաբաթվա ընթացքում, ասել է նա, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Սելստրոմը հավելել է, որ ՄԱԿ-ի կողմից ներկայացված զեկույցը «մասնակի բնույթ էր կրում»: Փորձագետների ամբողջական զեկույցը պատրաստ կլինի հոկտեմբերի վերջին, հաղորդել է նա:





























