Չինաստանում ռուսաստանցի ուսանողը ճանապարհին խցանման պատճառ է դրաձել՝ հենց այնտեղ էլ մեդիտացիա կազմակերպելով, հաղորդում է Orange News-ը: Չի հաղորդվում, թե հենց երբ է հեղի ունեցել այդ միջադեպը:
Լիմագ Բոդրով անունով երիտասարդը ընկերների հետ զբոսնելիս որոշել է թուլանալ՝ «ծանր երեկութային գիշերվանից հետո»: Հանել է հագուստն ու մեդիտացիա կազմակերպել հենց ճանապարհին, հաղորդում է «Lenta.Ru»-ն:
Նա ոչ միայն հսկայական խցանում է առաջացրել, այլ շարժել վարորդների եւ մոտիցկլավարների հետաքրքրությունը, որոնք հավաքվել են նրա շուրջ՝ դիտելու արտասովոր երեւույթը:
Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել եւ ձերբակալել երիտասարդին, քանի որ նա հրաժարվել է հագնվել եւ հեռանալ: Նա արյան անալիզ է հանձնել՝ պարզելու արդյոք արյան մեջ թմրանյութեր են առկա:





























