Արցախի նախագահ Բակո Սահակյանն սեպտեմբերի 19-ին Երեւան քաղաքում ՀՀ ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Կալիֆոռնիա նահանգային խորհրդարանի խոսնակ Ջոն Պերեսին եւ նրան ուղեկցող անձանց հետ:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպմանը քննարկվել են Կալիֆոռնիայի եւ Արցախի միջեւ կապերի ընդլայնման եւ խորացման հետ կապված հարցեր:
Երկուստեք նշվել է, որ ԼՂՀ եւ Կալիֆոռնիայի միջեւ փոխհարաբերությունների զարգացման դրական դինամիկան ակնհայտ է, ինչը հուսալի հիմքեր է ստեղծում ապագայում երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի հասցնելու համար:
Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Լոս Անջելեսի շրջանի շերիֆի տեղակալ Թեւան Առստամյանը, Լոս Անջելեսում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք:





























