Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ընդունել է  Կովկասի բնության հիմնադրամի  պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Դեյվիդ Մորիսոնի գլխավորությամբ:

ԲՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպմանը քննարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության  եւ Կովկասի բնության հիմնադրամի համագործակցությանը վերաբերող հարցեր՝ հիմնադրամի կողմից իրականացվող բնապահպանական ընթացիկ ծրագրերը եւ 2014-16թթ-ին նախանշված հատուկ պահպանվող տարածքներում իրականացվելիք նախաձեռնությունները:

Նախարար Ա. Հարությունյանը Հիմնադրամի պատվիրակության անդամների հետ քննարկել է  նաեւ «Դիլիջան» ազգային պարկի կառավարման պլանի հաստատման ընթացքը:

Կողմերը գոհունակություն հայտնելով համագործակցության ներկա մակարդակից՝ պատրաստակամություն են հայտնել էլ ավելի ինտենսիվացնել փոխգործակցությունը՝ ուշադրության ոլորտ ներառելով բնապահպանական մի շարք այլ հարցեր: