BBC-ի հաղորդավար Սայման ՄակՔոյը սխալմամբ եթեր է դուրս եկել մի կապոց թղթերով՝ iPad-ի փոխարեն: Նա եթերում է եղել մոտ 30 վայրկյան եւ ներկայացրել է հասարակական վայրերում հարբեցողության դեմ պայքարի նոր մեթոդներ:

Սխալմունքը նկատել են Twitter-ի բազմաթիվ օգտագործողներ, հաղորդում է The Guardian-ը:

Ինչպես ավելի ուշ հաղորդել են հեռուստաընկերության մամուլի ծառայությունից, Սայման ՄակՔոյը եթերի պատրաստվելիս սխալմամբ վերցրել է կողքին գտնվող թղթերի կապոցը: Շտապելու պահին նա ժամանակ չի ունեցել փոխելու դրանք, ուստի եթեր է դուրս եկել թղթերով: 

ՄակՔոյի հետ առաջին անգամ չէ, որ զվարճալի միջադեպեր են պատահում: